Ռուս տուրօպերատոր. Հանրահավաքները չեն ազդել դեպի ՀՀ մայիսյան տուրփաթեթների գնումների վրա![]() 19 ապրիլի 2018 - 10:40 AMT PanARMENIAN.Net - Երևանում շարունակվող ցույցերը չեն անդրադարձել մայիսյան տոների համար զբոսաշրջային փաթեթների գնումների վրա ռուս զբոսաշրջիկների կողմից՝ բոլորը նախապես էին գնված: Այդ մասին հայտարարել է ռուսական De Visu ընկերության տնօրեն Ալեքսեյ Լեբեդը: «Երևանում գտնվող մեր զբոսաշրջիկներն, անշուշտ, որոշ լոգիստիկ անհարմարությունների են հանդիպում, սակայն, ընդունող ընկերությունները վերահսկում են իրավիճակը: Աշխատում ենք այնպես ծրագրել էքսկուրսիոն գրաֆիկը, որ հասցնենք մինչ երթևեկելի մասի փակումը: Ուզում եմ հատուկ շեշտել, որ զբոսաշրջիկների ոչ կյանքին, ոչ առողջությանը ոչինչ չի սպառնում: Մեր զբոսաշրջիկների հանգիստն անցնում է ըստ նախատեսվածի»,-ասել է նա, հայտնում էtourbus.ru-ն: Լեբեդը հավելել է, որ եղել են որոշ մտահոգված հեռախոսազանգեր զբոսաշրջիկներից, որոնք տուրեր են ամրագրել դեպի Հայաստան, սակայն պարզաբանումներից հետո հարցը դրական լուծում է ստացել: «Չեմ կարծում, որ բողոքի ակցիաները բացասաբար կանդրադառնան այդ ուղղության հանդեպ հետաքրքրության վրա»,-ասել է նա: Armenia Travel զբոսաշրջային ընկերությունն իր հերթին հայտնել է. «Ընկերությունը մի քանի հետախոսազանգ է ստացել անհանգստացած զբոսաշրջիկներից, սակայն 90 տոկոսոը որոշել է չփոխել պլաններն ու չհրաժարվել ճամփորդությունից: Հայաստանը մեծ պահանջարկ ունի, մայիսյան բոլոր տուրերը վաճառված են: Այս իրադարձությունները շատ տխուր են, բայց չպետք է անդրադառնան պահանջարկի վրա, քանի որ ոչ մի իրական սպառնալիք զբոսաշրջիկների համար չկա»: Երևանում 7-րդ օրն է չեն դադարում բողոքի ցույցերն ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության: Ցուցարարները փակում են կենտրոնական փողոցները, արգելափակում կառավարական շենքերի մուտքերը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |