Իրանի խորհրդարանը հաստատել է Արաքսի վրա ՀԷԿ-երի կառուցման օրինագիծը![]() 19 ապրիլի 2018 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանն ապրիլի 18-ին 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հաստատել է «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագիծը: Մինչ այդ՝ ապրիլի 17-ին, ԻԻՀ Մեջլիսի բաց նիստի ընթացքում ընդունվել էր որոշում՝ Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի շուրջ հրատապ քննարկումներ սկսելու վերաբերյալ, հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը տարիներ շարունակ գտնվել է Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների օրակարգային կարևոր հարցերի շարքում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |