Ոստիկանություն. Շարունակելու ենք բերման ենթարկել իրավախախտումներ թույլ տվողներին![]() 19 ապրիլի 2018 - 11:02 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը շարունակելու է օրենքով սահմանված կարգով բերման ենթարկել բոլոր այն անձանց, ովքեր թույլ են տալիս հասարակական կարգի դեմ ուղղված իրավախախտումներ: Այդ մասին ասվում է ոստիկանության տարծած հայտարարության մեջ: Եթե վարչական ձերբակալման օրենքով սահմանված ժամկետում բերված անձինք ազատ չեն արձակվում, ապա ընդունել ի գիտություն, որ նախաքննության մարմնի միջոցով ստուգվում է նրանց մասնակցությունը կատարված հանցագործություններին: Ապրիլի 19-ի վաղ առավոտից ընդդիմության ներկայացուցիչները հավաքվել էին Հանրապետության հրապարակում՝ նպատակ ունենալով արգելափակել կառավարական շենքերի մուտքերը: Ոստիկանությունից PAN-ին հայտնել են, որ ժամը 10։00 դրությամբ բերման է ենթարկվել 20 մարդ՝ Կենտրոն, Էրեբունի և Արաբկիր բաժիններ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |