ՀՀ-ն Մոսկվայի կինոփառատոնին 2 ֆիլմով է ներկայանում![]() 19 ապրիլի 2018 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-ին մեկնարկում է Մոսկվայի միջազգային կինոփառատոնը: Հայաստանը 2 ֆիլմ է ներկայացրել փառատոնին՝ ռեժիսոր Կոտտայի ռուս-հայկական արտադրության «Սպիտակ» գեղարվեստական ֆիլմն ու Դիանա Կարդումյանի «Տոմբեն»: Հիմնական մրցույթին 16 ֆիլմ է մասնակցում, այդ թվում ռեժիսոր Ալեքսանդր Կոտտայի «Սպիտակը», իսկ «Տոմբեն» մասնակցում է կարճամետրաժ ֆիլմերի մրցույթին: «Սպիտակը» 1988-ի ավերիչ երկրաշարժի մասին է, Գոռի մասին, որը, հեռանալով Հայաստանից լավ կյանք որոնելու, հետ է վերադառնում երկրաշարժից հետո գտնելու համար իր տունը, իր ընտանիքի անդամներին, սակայն, արդեն ուշ է: Գլխավոր դերը կատարում է Լեռնիկ Հարությունյանը: Դիանա Կարդումյանի «Տոմբե» ֆիլմի տևողությունը 19 րոպե է: Այն պատմում է բռնության ենթարկված ու իր կարգավիճակի հետ հարմարված կնոջ՝ Կառայի, մասին: Ժյուրին գլխավորում է իտալացի պրոդյուսեր Պաոլո դել Բրոկոն, որի կազմում է նաև հայազգի ռուսաստանաբնակ ռեժիսոր Աննա Մելիքյանը: 2018-ի մոսկովյան կինոփառատոնը 2 ամիս շուտ է մեկնարկում՝ ապրիլի 19-ին: Բացումը տեղափոխվել է ամռանը Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության պատճառով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |