Վանես Մարտիրոսյանը կմրցի բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի հետ![]() 19 ապրիլի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Բռնցքամարտի համաշխարհային ասոցիացիայի (WBA) բոլոր վարկածներով, Միջազգային խորհրդատվական միության (IBF) և Բռնցքամարտի համաշխարհային խորհրդի (WBC) աշխարհի չեմպիոն Գենադի Գոլովկինը մարտ կանցկացնի Վանես Մարտիրոսյանի հետ, որը ներկայացնում է ԱՄՆ-ն։ Այս մասին գրում է Boxingnewsonline պարբերականը։ 31–ամյա ամերիկահայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը 40 մարտ է անցկացրել. դրանց շարքում կա 36 հաղթանակ, երեք պարտություն, իսկ մարտերից մեկը ոչ ոքի է ավարտվել, գրում է Sputnik Արմենիան։ Գոլովկինի 37 հաղթանակից 33-ը նոկաուտով է։ Պարբերականի տեղեկության համաձայն` մարտը տեղի կունենա StubHub Center–ում` Կարսոնում։ WBC-ն ու WBA-ը որոշել են մարտը որպես տիտղոսային անցկացնել, սակայն IBF սպառնում է զրկել մարզիկին չեմպիոնի կոչումից։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ Հայ մարզիկը հայտնել է, որ պատրաստ է հաղթանակել բարդ մարտում ու Instagram-ում մարտի աֆիշներն էր հրապարակել` մեկնաբանելով այն։ «Պատրաստվվում եմ ցնցել ամբողջ աշխարհը»,-գրել է Մարտիրոսյանը։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |