Լրագրողին ծեծել են. Դատախազությունը տեղեկությունն ուղարկել է ՔԿ

Լրագրողին ծեծել են. Դատախազությունը տեղեկությունն ուղարկել է ՔԿ

PanARMENIAN.Net - Երևանի կենտրոնում՝ կառավարության 3-րդ շենքի մոտ հակաիշխանական ցույցը լուսաբանելիս ծեծի է ենթարկվել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի լրագրող Տիրայր Մուրադյանը: Նա տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում: Հայտարարությունը տարածել է նույն ՀԿ-ի նախագահը:

«Հենց նոր կառավարության 3-րդ շենքի մոտ քաղաքացիական հագուստով երկու ոստիկան ծեծի են ենթարկել մեր լրագրող Տիրայր Մուրադյանինին (ով բեյջ էր կրում)։ Տարածքում ներկա համազգեստով ոստիկանները չեն խառնվել։ Ծեծողների լուսանկարները կան, կհրապարակենք քիչ անց»,-նշել է Իոնեսյանը:

Լրագրողի մոտ առկա է գլխի փափուկ հյուսվածքների սալջարդ, վնասվածքներ կան ձախ քունքի, ծոծրակի հատվածներում:

Դատախազությունն արձագանքել է միջադեպին և տեղեկությունն ուղարկել ՀՀ քննչական կոմիտե:

«ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ sut.am կայքի լրագրող Տիրայր Մուրադյանն իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս ենթարկվել է բռնության, ՀՀ դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու նպատակով»: Այդ մասին իր ֆեյոբուքյան էջում գրել ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, հայտնում է Panorama.am-ը :

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---