Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին![]() 19 ապրիլի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին վարչապետի պաշոտնը ստանձնելու կապակցությամբ, հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը: Նա վստահ է, որ նոր պաշտոնում Սարգսյանը կշարունակի առաջնային ուշադրություն դարձնել երկու երկրների գործակցության սերտացմանը: «Առանձնակի կցանկանայի նշել Ձեր անձնական ավանդը հայ-ռուսական բարեկամական, գործընկերային և դաշնակցային հարաբերությունների զարգացման գործում: Համոզված եմ, որ նոր պաշտոնում Դուք կշարունակեք առաջնային ուշադրություն դարձնել երկկողմ համագործակցության համակողմանի սերտացմանը, նպաստել տարբեր ոլորտներում համատեղ հեռանկարային նախագծերի և նախաձեռնությունների առաջխաղացմանը, Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրացիոն համագործակցության խորացմանը: Դա բխում է Ռուսաստանի և Հայաստանի շահերից», - ասվում է Մեդվեդևի շնորհավորական ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |