ԱՄՆ-ում կարծում են, որ արդեն ժամանակն է, որ Երեւանն ու Բաքուն համաձայնեցնեն ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները31 մարտի 2008 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Վաշինգտոնը համարում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է ընդհանուր կարծիքի գան ղարաբաղյան հակամարտության կարգավորման «հիմնարար սկզբունքների» վերաբերյալ, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան: «Ժամանակն է առաջ գնալ «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման հարցում»,-հավելել է նա, հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը: Նշենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Հիմնարար սկզբունքներ» փաստաթուղթը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանական եւ հայկական կողմերին են փոխանցել 2007 թվականի ավարտին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |