Վիգեն Սարգսյան. Պետհամակարգը կաթվածահար չի եղել![]() 19 ապրիլի 2018 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, փոխշաղկապվածության մեջ է բանակի մարտունակության, պատրաստվածության աստիճանի հետ: Հանրային հեռուստատեսության եթերում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավորման դեմ պայքարող ընդդիմության գործողություններին: «Պատկերացրեք՝ եթե նման իրադարձություններն ունենային ներուժ ներազդելու, իրոք կաթվածահար անելու պետական ողջ համակարգը: Յուրաքանչյուրը հասկանում է, որ երկրի մարտունակությունը մեծապես կտուժեր դրանից», - ասել է Սարգսյանն ու հավելել, որ ըստ իրեն, ընդդիմությունը չի կարողացել կաթվածահար անել պետական համակարգը: Նրա խոսքով, այս իրադարձությունները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով «որոշ գործիչների փորձը իրավիճակը որպես տեղեկատվական առիթ օգտագործելու և ծայրահեղականացնելու»: «Ես չեմ կարողանում պատասխանել այն հարցին, թե ո՞րն է այս իրադարձությունների տեղկատվական առիթը, ո՞րն է դրդապատճառը: Մենք մեկ տարի առաջ անցել ենք բավականին լուրջ գործընթացով, որը կոչվում է խորհրդարանական ընտրություն: Առաջին անգամ վերջին տասը տարում այդ խորհրդարանի ձևավորման նկատմամբ գոյություն ունի հանրային բավականին բարձր վստահություն: Այն կարևորագույն հարցերը որոնք կապվում էին ընտրությունների հետ՝ կրկնակի քվեարկություն, այլոց փոխարեն քվեարկություն, լցոնում և այլն, իսպառ, կարծես թե, բացառվել են, ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգերով», - ասել է Սարգսյանը: Ապրիլի 18-ին Վիգեն Աարգսյանը վերանշանակվել է պաշտպանության նախարարի պաշտոնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |