Նիգերիայում գողացել են արարողակարգային գավազանը, առանց որի հնարավոր չէ որոշումներ կայացնել (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ապրիլի 18-ին Նիգերիայում մի քանի մարդ ներխուժել է խորհրդարանի նիստերի դահլիճ և հենց նիստի ժամանակ գողացել արարողակարգային գավազանը: Խորհրդարանի պահպանությունն իրականացնող ուժերը չեն կարողացել կանգնեցնել նրանց, ամեն ինչ տեղի է ունեցել տառացիորեն 2 րոպեում, հայտնում է Africa News-ը: Միջադեպից հետո զինված տղամարդիկ փախուստի են դիմել և հեռացել ամենագնացով: Ըստ ԶԼՄ-ների, հարձակմանը մասնակցել է մոտ 10 մարդ: Նշվում է, որ, ըստ երկրի օրենքների, առանց այդ արարողակարգային գավազանի անհնար է որոշումներ կայացնել խորհրդարանում: Խորհրդարանի նիստը շարունակվել է միայն այն ժամանակ, երբ դահլիճ են բերել պահուստային խորհրդանիշը՝ բուլավան: Լրագրողները ենթադրում են, որ գավազանը կարող էր գողանալ սենատոր Օվի Օմո-Ագեգեն, որին վերջերս հեռացրել են պարտականությունները կատարելուց: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |