Վենգեր. Մխիթարյանը կարող է վերականգնվել մինչև «Ատլետիկոյի» հետ հանդիպումը![]() 19 ապրիլի 2018 - 18:14 AMT PanARMENIAN.Net - «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է Հայաստանի հավաքականի և լոնդոնյան ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերականգնման ընթացքի մասին: «Մխիթարյանը սկսել է մարզվել, առաջիկա 3-4 օրերին նա կկարողանա ավելացնել ծանրաբեռնվածությունը: Հնարավոր է, նա պատրաստ լինի մինչև «Ատլետիկոյի» հետ հանդիպումը Չեմպիոնների լիգայի շրջանակում: Դա հնարավորինս ամենամոտ ժամկետն է»,-ասել է Վենգերը, գրում է Sports.ru-ն The Independent-ի վրա հղումով: «Եվրոպայի լիգան գլխավոր առաջնությունն է մեզ համար: Ես հանգիստ էի տվել մի շարք ֆուտբոլիստների ԲԿՄԱ հետ խաղից հետո, այժմ նրանց խաղարկային ժամանակ է պետք»,-ասել է Վենգերը: Մխիթարյանը վնասվածք էր ստացել ապրիլի 5-ին ԲԿՄԱ հետ հանդիպման ժամանակ, որտեղ լոնդոնյան ակումբը հաղթեց 4:1 հաշվով: Նա ծնկի վնասվածք է ստացել: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |