Բերման ենթարկվածները ժամը 17։20-ի դրությամբ 122-ն են![]() 19 ապրիլի 2018 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ Երևանում շարունակվող ցույցերից ապրիլի 19-ին՝ ժամը 17։20-ի դրությամբ, 122 քաղաքացի է բերման ենթարկվել։ Տվյալները PanARMENIAN.Net ին հայտնեց ոստիկանության մամուլի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը։ Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր, որ ժամը 13:30-ի դրությամբ 100 մարդ է բերման ենթարկվել: Առավոտյան ցուցարարները փորձել են շրջափակել կառավարության երրորդ մասնաշենքը, սակայն ապարդյուն․ ոստիկանները ազատել են ցուցարարներից մուտքը, 20 հոգի բերման է ենթարկվել։Իրավապահները նաև հայտարարել են, որ իրավունք ունեն ընդհուպ մինչև զենք կիրառել պետշենքերի պահպանման համար Սերժ Սարգյսանի վարչապետության դեմ պայքարող ցուցարարներն ապրիլի 19-ին երթերով շարժվում են մայրաքաղաքի փողոցներով։ 17։00-ից նրանք Հանրապետության հրապարակի մերձակայքում են․ Սերժ Սարգսյանն անդրանիկ նիստն է անցկացնում վարչապետի պաշտոնում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |