ՀՅԴ-ն կոչ է արել քաղուժերին նախագահի հովանու ներքո քաղխորհրդակցությունների հարթակ ստեղծել![]() 19 ապրիլի 2018 - 18:40 AMT PanARMENIAN.Net - ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը կոչ է արել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերին, ՀՀ նորընտիր նախագահի հովանու ներքո առկա խնդիրներին համատեղ, համախոհության սկզբունքով լուծումներ գտնելու և ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով քաղաքական խորհրդակցությունների հարթակ ստեղծել: Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցության մամուլի ծառայությունը: «Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխությունների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի այնպիսին, որից կշահի թե' Հայաստանի քաղաքացին, թե' երկիրը», - նշվում է հաղորդագրության մեջ: Ըստ ՀՅԴ-ի, անելիք ունեն առաջին հերթին իշխանությունները, քաղաքական ուժերն ու գործիչները: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |