Նազարբաևը շնորհավորել է Սարգսյանին![]() 19 ապրիլի 2018 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը շնորհավորել է Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այդ մասին հայտնում է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Նազարբաևը վստահություն է հայտնել, որ Սարգսյանի քաղաքական փորձն ու պրոֆեսիոնալիզմը կնպաստեն Հայաստանի զարգացմանն ու բարգավաճամանը: «Հուսով եմ, որ Ղազախստանի և Հայաստանի միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերությունները կամրապնդվեն ի շահ երկու ժողովրդների: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում, իսկ Հայաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»,-ասվում է ուղերձում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |