Կառավարության նիստերի ժամը կփոխվի

Կառավարության նիստերի ժամը կփոխվի

PanARMENIAN.Net - Կառավարությունը կփոխի նիստերի ժամը: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

Ապրիլի 19-ին առաջին անագամ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կայացած կառավարության նիստից հետո մեկնարկել է ճեպազրույցը:

«Այսուհետ, ամենայն հավանականությամբ, ժամը 17։00-ին կանցկացնենք կառավարության նիստերը», - ասաց նա:

Կառավարության նիստերը մինչ օրս անցնում էին հինգշաբթի օրերը՝ ժամը 11:00-ին:

Դավիթ Հարությունյանը ճեպազրույցում ասել է նաև, որ ընդդիմության գործողությունները միշտ չէ, որ խաղաղ բնույթ են կրում:Նա նշել է, որ կային բռնության դեպքեր ցուցարարների կողմից, և որ ինքը շատ նորմալ է համարում ոստիկանության գործողությունները: Հարցին, թե կառավարության նիստում անդրադարձել են արդյոք ընդդիմության գործողություններին, Հարությունյանը պատասխանել է, որ անդրադարձել են երկրի զարգացման և իրավիճակի հետ կապված մի շարք կարևոր հարցերի:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---