Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը31 մարտի 2008 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Կոսովոյում սկսվել է անվտանգության ուժերի կազմավորումը, որոնք ենթարկվում են ինքնավարության ալբանական իշխանություններին: Նախագիծը նախապատրաստել են KFOR-ի հրամանատարությունն ու ՄԱԿ-ի առաքելությունը Կոսովոյում (MOOHK): «Կոսովոյի բանակի» ընդհանուր քանակը կազմում է 3,3 հազար մարդ` 2,5 հազար կադրային զինծառայողներ ու 800 ռեզերվիստներ: Ամռան սկզբին Կոսովոյում ակնկալվում է 50 ռազմական հրահանգիչների ժամանում ՆԱՏՕ-ի բանակներից, կսկվի նաեւ անվտանգության ուժերի հավաքագրումն ու անձնակազմի ուսուցումը: Ենթադրվում է, որ այդ «բանակը» չի ունենա ծանր սպառազինություն, իսկ յուրաքանչյուր զինծառայողի ուսուցումն ու ապահովումը կպահանջի 8 հազար եվրո: Ինչպես նշում են KFOR-ի հրամանատարության ներկայացուցիչները, Կոսովոյի անվտանգության ուժերի ստեղծումը նախատեսված է ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարիի ծրագրով, որը ենթադրում էր «վերահսկվող անկախություն» շնորհել ինքնավարությանը: Այդ ծրագիրը, սակայն, չի հաստատվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից եւ միջազգային իրավունքի տեսակետից օրինական չէ: KFOR-ի, ինչպես նաեւ MOOHK-ի գործողություններն, ուղղված Կոսովոյի անվտանգության ուժերի ստեղծմանը, իրավական դաշտից դուրս են եւ կարող են բողոքարկվել Բելգրադի կողմից, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |