Սարգսյան․ Գերմանիայում նույն անձը 4-րդ անգամ է կանցլեր ընտրվել![]() 20 ապրիլի 2018 - 00:18 AMT PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը չի կարծում, որ նախագահական լիազորությունների ավարտից հետո վարչապետ դառնալը լճացում է առաջացնում երկրում։ «Եվրոպայում կարո՞ղ եք նշել երկրներ, որտեղ որևէ սահմանափակում կա խորհրդարանական կառավարման պարագայում։ Արդյո՞ք համարում եք, որ Գերմանիայում լճացում կա։ Գերմանիայի կանցլերը արդեն 4-րդ անգամ է, եթե չեմ սխալվում, ընտրվում կանցլեր։ Լճացում կա՞ արդյոք»,– ասել է վարչապետը «Շանթ» ՀԸ տված հարցազրույցում։ Հարցազրույցը վարող Արամ Աբրահամյանի հստակեցնող դիտարկմանը, թե Մերկելը նախկինում նախագահ չէր ու սահմանադրությունը չի փոխել, Սարգսյանն ասել է, որ սահմանադրությունը փոխվել է ոչ թե նախագահի կողմից, այլ հանրաքվեի միջոցով։ Սարգսյանի խոսքերով, սահմանադրական բարեփոխությունները նախաձեռնելիս անձնական նկատառումներ չկային և այն ժամանակ դժվար էր կանխատեսել՝ ով է կանֆնելու երկրի ղեկին։ «Երկու տարի առաջ կամ երեք տարի առաջ շատ դժվար էր 100 տոկոսով համոզված լինել, որ կարող է քաղաքական ուժը ստանա քվե, և այդ քաղաքական ուժը ինձ առաջադրի հանրապետության վարչապետ։ Շատ հնարավոր էր, չէ՞, որ այլ քաղաքական ուժ լիներ, և, բնականաբար, այլ մոտեցում կլիներ»,– նշել է վարչապետը։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |