Փակել են Երևան-Գյումրի մայրուղին (Թարմացվող)20 ապրիլի 2018 - 09:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-ին շարունակվում են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Նրանք մեքենաներով արգելափակել են Երևանի մի շարք փողոցներ: Հանրապետության հրապարակում ժամը 19:00-ին ևս սպասվում է հանրահավաք: 13։24 Ի դեպ, Ազատության պողոտայում հասարակական տրանսպորտ հանդիսացող ավտոբուսի վարորդը հրաժարվել է տեղափոխել բերման ենթարկվածներին ոստիկանական բաժանմունքներ 13։23 Ակտիվիստ Աշոտ Խաչատրյանը հայտնել է Facebook-ում, որ ոստիկանները շրջափակել են ակտիվիստ Հայկ Բարսեղյանի մեքենան ու էվակուատորի են սպասում։ 13։16 Ոստիկանները կրկին մի խումբ քաղաքացիների բերման ենթարկեցին Կորյուն փողոցից։ 12:58 Ոստիկանները մի խումբ ցուցարարների բերման ենթարկելուց հետո լքեցին տարածքը, իսկ մնացած երիտասարդներին հաջողվեց կրկին փակել Տերյան-Կորյուն խաչմերուկի երթևեկությունը: 12:55 Ցուցարարներին բերման են ենթարկում Տերյան-Կորյուն խաչմերուկից: Մոտ 10-15 քաղաքացու են բռնել ոստիկանները՝ հանելով նրանց «Ցիտադել» բիզնես կենտրոնի շենքից: 12:40 Ցուցարարների մի մասը հասել է Աշակունյաց պողոտա, մի մասը կաթվածահար է արել Սարյան փողոցի երթևեկությունը: 12:32 Ցուցարարներն իրենց միանալու կոչերով հասել են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: 12:27 Ցուցարարները փակել են Երևան-Գյումրի մայրուղին: Մինչ այդ Երևանում ցուցարարները քայլերթ են իրականացնում Մաշոտոցի պողոտայով: 12:08Ազատության պողոտայից ցուցարարներին բերման են ենթարկվում, նստեցնում հանրային տրանսպորտի երթուղիներից մեկը սպասարկող ավտոբուսը: 12:07 Ոստիկանները արգելափակել են Կիևյան կամուրջը: 12:02 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net - ին հայտնեց, որ 11:30 ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 65-ի: 11:47 «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ակտիվիստ Դավիթ Սանասարյանը բաց է թողնվել: Նա առավոտյան բերման էր ենթարկվել: 11:28 «Առինջ մոլի» աշխատակիցները գործադուլ են անում: Այստեղ մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրող Տիրայր Մուրդայանին բերման են ենթարկել: 11:15 Քաղաքացիական հագուստով անձինք տարել են «Աշոտին» դիմած (տես՝ Բաղրամյան պողոտայում պայմանական ոստիկանի հետ ցուցարարներից մեկի ունեցած մենախոսությունը՝ խմբ) հայտնի ցուցրարին: 11:14 Ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին Ալեք Մանուկյան փողոցից:
11:13 Ցուցարարները փակել են Սեբեստիայի փողոցը: Ոստիկանական ուժերը փորձում են ազատել փողողոցը: 10:41ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը PanARMENIAN.Net - ին հայտնեց, որ 10:30 ի դրությամբ բերման ենթարկվածների թիվը հասել է 37-ի: 10:34 Երկկողմանի փակ է Դավթաշենի կամուրջը: Ոստիկանները պահանջում են Փաշինյանից իր համախոհներին հրահանգել բացել այն: Սակայն Փաշինյանը հնչեցրել է հակառակ կոչերը՝ մեքենաներով արգելափակել ճանապարհը: 10:28 Ցուցարարները փակել են Աբովյան-Երևան մայրուղին: 10:18 PanARMENIAN.Net ի թղթակցի փոխանցմամբ, ցուցարարները փակել են Սայաթ-Նովա- Ալեք Մանուկյան խաչմերուկը: 10:14 Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր տեղեկություններով, բեռնատարը արգելափակել է Մյասնիկյան պողոտան: Ցուցարարները շարունակում են քայլերթը Վաղարշյան փողոցով: 9։40 Բերման է ենթարկվել ակտիվիստ Դավիթ Սանասարյանը։ Վերջինս ուղիղ եթեր էր մտել ոստիկանական մեքենայից, սակայն ոստիկանները հրաման են ստացել վերցնել իրենից հեռախոսը, ինչից հետո եթերը կտրվել է։ 9:33 Փաշինյանը կոչ է անում արգելափակել էվակուատորները, որպեսզի դրանք չկարողանան մեքենաները հեռացնել փողոցից։ 9:17 Գյուլբենկյան փողոցում լարված իրավիճակ է: Ոստիկանները մեկ կնոջ են բերման ենթարկել: Այժմ ուժայինները փորձում են հեռացնել կնոջ մեքենան, որով նա արգելափակել էր փողոցը: 09:13 Ոստիկանները փորձում են բերման են ենթարկելփողոցն արգելափակած քաղաքացուն: 09:00 Մեքենաներով փակել են Գյուլբենկյան փողոցը: Ոստիկանները նախազգուշացնում են փողոցն արգելափակած քաղաքացուն, որ բերման կենթարկեն: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |