«Պոբեդայի» ինքնաթիռներում կանգնելու տեղեր կհայտնվեն![]() 20 ապրիլի 2018 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Բյուջետային համարվող «Պոբեդա» ավիաընկերության նոր ինքնաթիռներում «կանգնելու» տեղեր կավելանան՝ սերտիֆիկացման և անվտանգության ապահովման դեպքում: Այդ մասին հայտնել է աղբյուրը ընկերությունում, գրում է ՌԻԱ Նովոստին: Լոուքոսթերում հրաժարվել են մեկնաբանել սրահի վերափոխման ծրագրերը, սակայն նշել են, որ տարբեր տարբերակներ ու առաջարկներ են դիտարկում, որոնք կարող են բարձրացնել արդյունավետությունն ու ավելացնել էժան տոմսերի քանակը: «Պոբեդա» ավիաընկերությունն այս պահին ունի 18 Boeing 737-800, մինչև 2019-ի ավարտը ավիափոխադրողը մտադիր է ընդլայնել շարժակազմը մինչև 30 ինքնաթիռ: Ավելի վաղ The Telegraph-ը հայտնել էր, որ իտալական Aviointeriors ընկերությունը մշակել է կանգնած երթևեկելու համար նախատեսված տեղերի նախատիպը: Մի շարք նստատեղեր նախատեսվում է ամրացնել ուղղահայաց տեղերով՝ ազդրերի շրջանում փափուկ երեսպատում կլինի, որը թույլ կտա ուղևորին հարմարավետ երթևեկել: Կանգնելու տեղերը նաև ամրակներ կունենան: Նստել այդպիսի «բազկաթոռին» հնարավոր չէ՝ կարելի է միայն հենվել: «Պոբեդան» ավիափոխադրումներ է իրականցնում Մոսկվա-Գյումրի-Մոսկվա ուղղությամբ 2016-ի դեկտեմբերից: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |