Քյոլնի դատարանը թույլատրել է ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը20 ապրիլի 2018 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Քյոլնում կարող են ապամոնտաժել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը բացվել է մի քանի օր առաջ առանց քաղաքապետարանի համապատասխան թույլտվության: Ապրիլի 19-ին այդպիսի որոշում է կայացրել Քյոլնի վարչական դատարանը, գրում է Deutsche welle-ն: «Հիշել ցեղասպանության մասին» խմբի ակտիվիստները Քյոլնում ապրիլի 15-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան են տեղադրել: Հեղինակներն են քանդակագործներ Շտեֆան Կայզերն ու Մաքս Շոլցը: 1,5 մետր բարձրությամբ պողպատե քանդակը տեղադրվել է Հռենոսի ձախ ափին, Գոգենցոլերներին կամրջի մոտ: «Այդ ցավը բոլորինս է»,-գրված է հուշակոթողին հայերեն, անգլերեն, գերմաներեն և թուրքերեն լեզուներով: Հեղինակները փորձել են դատարանում պաշտպանել հուշարձան կանգնեցնելու իրենց իրավունքը: Ըստ դատավորի, հեղինակները չունեն հատուկ հիմունքներով հասարակական կառույցներից օգտվելու թույլտվություն և չեն էլ կարող հավակնել նման թույլտվության: Ըստ դատավորի, հուշարձան կանգնեցնելու իրավունքը չի բխում կարծիքի ազատ արտահայտման իրավունքից, քանի որ այդ իրավունքը չի կանոնակարգում հանրային վայրերում հուշարձանների տեղադրումը: Նախաձեռնող խումբը կարող է բողոքարկել դատարանի որոշումը Մյունսթերում՝ Գերագույն վարչական դատարանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով ՔԿ․ Կիրանցի մոտ ցույցի 2 մասնակից ձերբակալվել է թմրամիջոց պահելու կասկածանքով Կատարվում է նախաքննություն՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ Ըստ ԱՀԿ-ի՝ բակտերիաներն ավելի կայուն են դարձել հակաբիոտիկների հանդեպ Դա մեծապես պայմանավորված է հակաբիոտիկների սխալ և չափից շատ օգտագործմամբ Բագրատ սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Քննարկումը շարունակվում է փակ դռների հետևում, լրագրողները ներկա են եղել հանդիպման առաջին մասին |