Վենգերը կհեռանա «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնից![]() 20 ապրիլի 2018 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ կհեռանա ակումբի ղեկավարի պաշտոնից ընթացիկ խաղաշրջանի ավարտին: Նա գլխավորում էր ակումբը գրեթե 22 տարի: Այդ մասին ասվում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքում: «Իրավիճակի մանրակրկիտ վերլուծության և ակումբի հետ բանակցություններից հետո, ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ես հեռանամ պաշտոնից խաղաշրջանի ավարտից հետո: Ես շնորհակալ եմ, որ պատիվ եմ ունեցել ծառայելու ակումբին այդքան անմոռանալի տարիների ընթացքում»,-ասել է 68-ամյա ֆրանսիացի մասնագետը: «Արսենալը» 33 հանդիպումից հետո Անգլիայի առաջնության շրջանակում 6-րդ տեղն է գրավում մրցաշարային աղյուսակում՝ 9 միավորով զիջելով 5-րդ հորիզոնականը զբաղեցնող «Չելսիից», որը մեկ խաղ ավելի է անցկացրել: Եվրոպայի լիգայի կիսաեզրափակչում «Արսենալը» կխաղա Մադրիդի «Ատլետիկոյի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |