Յուրա Մովսիսյան. Ոստիկաններ, դադարեցրեք բռնությունը![]() 20 ապրիլի 2018 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Շվեդական «Յուրգորդեն» ակումբի ֆուտբոլիստ և Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին անդամ Յուրա Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ անդրադարձել է Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության բողոքի ակցիաներին: Նա հանրահավաքներից մեկի լուսանկարն է հրապարկել: «Այս նկարը լավագույնս բնութագրում է մեր ժողովրդին: Մարդիկ միասնաբար կանգնած են մեկը մյուսի կողքին` անկախ տարիքից և սեռից: Ոստիկաններ, դադարեցրեք բռնություն գործադրել ձեր սեփական քույրերի և եղբայրների նկատմամբ», - ասել է ֆուտբոլիստը: Ապրիլի 13-ից մեկնարկել են ընդդիմության բողոքի ակցիաները՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման: Ապրիլի 20-ին դրանք ևս շարունակվում են: Ցուցարարները մեքենաներով արգելափակում են Երևանի մի շարք փողոցներ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |