Վարդան Օսկանյանը «Ագո»-ի խմբի հետ քննարկել է հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված ՀՀ իշխանությունների գործողությունները31 մարտի 2008 - 17:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն ընդունել է տարածաշրջանային այցով Երեւանում գտվող ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի Ագոյի խմբի պատվիրակությանը` ԵԽ-ում Շվեդիայի դեսպան Պեր Սյոգրենի գլխավորությամբ: Վարդան Օսկանյանը դրական գնահատեց ԵԽ նախարարների կոմիտեի մոնիտորինգի «Ագո»-ի խմբի հետ ծավալվող համագործակցության արդյունավետությունն ու օգտակարությունը: Զրուցակիցները քննարկեցին Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված ներքաղաքական իրավիճակը եւ հասարակության համերաշխության վերականգմանն ուղղված քայլերը` կարեւորելով արդարացի, թափանցիկ քննության անցկացումն ու քաղաքական ուժերի երկխոսությունը: Հանդիպմանը կողմերն անդրադարձան նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին` ընդգծելով բանակցային խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |