Գերմանիայի հայությունն ապրիլի 21-ին ՀՀ դեպանատան առջև հավաք է անելու![]() 20 ապրիլի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Կանադահայ հայտնի կինոդերասանուհի, պրոդյուսեր Արսինե Խանջյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որտեղ կոչ է անում Գերմանիայի հայ համայնքին մասնակցել ապրիլի 21-ին Բեռլինում ՀՀ դեսպանատան առջև կայանալիք բողոքի ակցիային՝ ի զորակցոթյուն Հայաստանում ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության: «Բոլորիս պարտականությունն է մասնակիցը դառնալ: Բոլորս չենք կարող Հայաստանում գտնվել, սակայն կարող ենք հավաքվել դեսպանատան առջև և արձագանքել Հայաստանի մեր հայրենակիցներին: Հայաստանը մեր կարիքն ունի, իսկ մենք Հայաստանի»- ասել է դերասանուհին՝ հավելելով, որներկա գտնվելով կաջակցեն Հայաստանի երիտասարդությանը, որը ամբողջ աշխարհւ հայության անունից պայքարում է հանուն արդարության: Նույն օրը երեկոյան 19:30-ին Գորկի թատրոնում տեղի կունենա Արսինե Խանջյանի «Հոգիների աճուրդ» ներկայացումը, որին կհաջորդի լիբանանահայ երգչուհի Այլին Խաչադուրյանի համերգը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |