Կարապետյանն ասում է՝ իշխանությունից ոմանք իրականությունից կտրված են, բոլորին երկխոսություն է պետք (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկում է բոլոր քաղաքական ուժերին ու երկրի ապագայի համար անհանգիստ մարդկանց վերանայել իրենց մոտեցումները և երկխոսություն սկսել բոլոր հարթակներում։ Այս մասին ինքը Կարապետյանն ասել է «Արմենիա» Հ/Ը-ին հարցազրույցում։ Նա ընգծել է, որ ընդունում է, որ «իշխանության որոշ ներկայացուցիչները որոշ դեպքերում իրականությունից կտրված «гонор»-ով (մեծամտությամբ՝ -խմբ․) են հանդես գալիս»։ «Նույնիսկ պատերազմող երկրները բանակցում են և տրամաբանական լուծման են գալիս: Մենք՝ հայերս, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, պարտավոր ենք մեր տան մեջ նստել, ռացիոնալ բանակցել և տրամաբանական լուծումներ գտնել այս իրավիճակից դուրս գալու համար: Ապակայանության դեպքում տուժելու ենք բոլորս, տուժելու է մեր երկիրը», - ասել է նա։ Լրագրողի հարցին՝ ինչպե՞ս պետք է հատվեն առաջարկները, եթե իշխանությունն առաջարկում է որոշակի երկխոսություն, իսկ հանրահավաքի մասնակիցները «թավշյա հեղափոխության» կողմնակից են, Կարապետյանն ասել է, որ ժողովուրդը սթափ մտածելու է և հասկանա, որ ներկա վիճակը հեռանկարային չէ։ «Մենք ռեպուտացիոն կորուստներ ենք ունենում, մենք կանխատեսելի երկիր չենք ընկալվում, և դա բերելու է հետևանքների», - նշել է Կարապետյանը: Նա շեշտել է նաև, որ հենց հիմա իրավիճակից դուրս գալու շուրջ երկխոսություն սկսելու որևէ խոչընդոտ չի տեսնում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |