Սահակաշվիլի. Մտահոգ եմ ՀՀ-ում խաղաղության և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար21 ապրիլի 2018 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և ընդդիմադիր քաղաքական գործիչ Միխայիլ Սահակաշվիլին անդրադարձել է Հայաստանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցերի թեմային: «Շատ մտահոգ եմ Հայաստանում խաղաղության և այդ շատ տաղանդավոր և իմ կողմից սիրված ժողովրդի ապագայի համար»,-գրել է Սահակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում: Նա կոչ է արել «իր ընկերներին Հայաստանի իշխանության շարքերից անհապաղ երկխոսություն սկսել ցուցարարների հետ և լսել նրանց»: «Եվ ընդհանրապես, ավելի քիչ լսեք ու նմանակեք Մոսկվային և ավելի մոտ եղեք սեփական քաղաքացիներին, դրանից միայն կշահեք»,-գրել է քաղաքական գործիչը: Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ակցիաները սկսվել են ապրիլի 13-ին և շարունակվում են արդեն 9-րդ օրը: Ընդդիմությունը մեղադրում է Սարգսյանին երկրի անարդյունավետ կառավարման և տնտեսական իրավիճակի վատթարացման մեջ: Ապրիլի 16-ին ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական շղթան ու հասնել ԱԺ շենքին, բայց դա նրանց չի հաջողվել: Հաջորդ օրը ցուցարարների առաջնորդ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց թավշյա հեղափոխություն սկսելու մասին: Իրադարձությունների զարգացմանը հետևեք թարմացվող լրահոսով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |