Փաշինյանը՝ Սարգսյանի կոչի մասին. Ես էլ եմ կարծում՝ կարող են լինել անդառնալի կորուստներ21 ապրիլի 2018 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով: Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, արձագանքելով նրա կոչին, ասել է, որ ինքն էլ է կարծում, որ կարող են լինել անդառնալի կորուստներ: «Դրա համար Սերժ Սարգսյանին կոչ եմ անում անհապաղ ընդունել մեր բոլոր պայմանները: Պատրաստ ենք քննարկել միայն իր հեռացման հարցը: Մենք ուզում ենք, որ իշխանության փոխանցումը ժողովրդին տեղի ունենա մաքսիմալ անցնցում»,- ասել է Փաշինյանը: Հարցին, թե վերջնագիր չէ արդյոք սա, նա ասել է, որ դա բխում է ստեղծված իրավիճակի սթափ գնահատումից: «Ես ինքնուրույն որոշումներ չեմ կարող կայացնել, որոշումները կայացնում է ժողովորդը: Երեկ, երբ նրանք լսեցին իշխող կլուսակցության ներկայացուցիչների երկխոսության առաջակի մասին վանկարկեցին «ուշ է, ուշ է»», -ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ Մարտի 1-ը չի կարող կրկնվել: «Մի՞թե չի երևում, որ չկա որևէ եզր նախկինում տեղի ունեցած իրադարձությունների հետ, մի պարզ բան՝ այդ բոլոր ձեր (լրագրողների-խմբ.) ասած իրավիճակներում կային նախագահների թեկնածուներ, որոնց հանրության մի մասը սիրում էր, մի մասը՝ ոչ, իսկ այստեղ ամեն մարդ պայքարում է իր ընտանիքի արժանապատվության համար», - ասել է Փաշինյանը՝ կոչ անելով ԱԱԾ-ի պետին, ՀՀ ոստիկանապետին գնալ և զեկուցել ՀՀ-ում ստեղծված իրավիճակը: Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ քաղաքական երկխոսության կոչ անելով Նիկոլ Փաշինյանին ՝ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով: Հայտարարության մեջ մասնավորապես, ասված է.«Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու են մշտապես հարգել: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |