«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները Սարգսյանին կոչ են անում հրաժարվել վարչապետի պաշտոնից21 ապրիլի 2018 - 13:53 AMT PanARMENIAN.Net - «Լույս» հիմնադրամի՝ աշխարհի լավագույն համալսարանների կրթաթոշակառուները, բաց նամակ են հղել Սերժ Սարգսյանին, որտեղ կոչ են անում կատարել խոստումը և հրաժարվել վարչապետի պաշտոնից: Այս մասին հայտնում է CivilNet-ը: Նամակում նշվում է, որ «իշխանության մեջ բազմավարություն և փոխարինելիություն, ինչպես նաև սերնդափոխություն ապահովելու սկզբունքը խախտվել է»: Նամակը վերնագրված է «Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին»։ «Մեր երկրում կրկին անհանգստության և խռովությունների ալիք է բարձրացել, քանի որ մեր համաքաղաքացիների մի ստվար զանգված, ներառյալ փողոց դուրս եկած երիտասարդները, կարծում են, որ իրենց հետ անարդար են վարվել, և մեր ու մեր երկրի ապագան վտանգված է: Այսօր մենք անհանգստացած և մտահոգ ենք, քանի որ ժողովրդավարական պետություն և հասարակություն կառուցելու ճանապարհից շեղվել ենք և ըստ էության շեղվում ենք միմյանց տրված խոստումներից: Հաշվի առնելով վերոգրյալը` կոչ ենք անում չգնալ ձեր խոստմանը հակառակ և հետ կանգնել իշխանությունը, մասնավորապես` ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու Ձեր քայլից: Սրանով Դուք մեծ ներդրում կատարած կլինեք Հայաստանի` որպես ժողովրդավարական պետության կայացման հարցում:»,- նշվում է նամակի մեջ: Նամակում, հիմնադրամի կրթաթոշակառուները համակրանքն են հայտնում ցուցարար ուսանողներին և հորդորում են ուսումնական հաստատությունների ղեկավարներին զերծ մնալ նրանց նկատմամբ ճնշումներ կիրառելուց, իսկ ՀՀ ոստիկանությանը` ուժ չկիրառել փողոց դուրս եկածների նկատմամբ: «Նրանք և մենք բոլորս պայքարում ենք ավելի լավ Հայաստանի համար», - նշված է նամակում: Այն ստորագրել է «Լույս» հիմնադրամի 61 կրթաթոշակառու․ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |