Ոստիկանները ծեծել են «Ազատության» ծրագրի թողարկչին22 ապրիլի 2018 - 10:03 AMT PanARMENIAN.Net - Երևանի Գարեգին Նժդեհ հրապարակում ոստիկանները ծեծել են«Ազատության» ծրագրի թողարկիչ Անատոլի Եղիազարյանին։ Այս մասին գրում է«Ազատություն» ռադիոկայանը: Միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ, աշխատանքից տուն վերադարձող Եղիզարյանը փորձել է հեռախոսով նկարահանել՝ ինչպես է մոտ հինգ տասնյակ ոստիկան ուժ գործադրելով ցրում հրապարակն ավտոմեքենաներով արգելափակած վարորդների հավաքը։ «Նկատելով, որ իրենց գործողությունները նկարահանվում են, վեց֊յոթ ոստիկան հարձակվել է Եղիազարյանի վրա։ Նա կրելիս է եղել «Ազատության» ծառայողական վկայականը և այն հստակ ցուցադրել է, բացի այդ մի քանի անգամ զգուշացրել է, որ ինքը «Ազատություն» ռադիոկայանից է։ Անտեսելով այս ամենը, ոստիկանները նրան տապալել են գետնին և ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցրել, մասնավորապես՝ մեջքի և ստամոքսի հատվածներում։ Ոստիկանները նրան թողել են այն բանից հետո, երբ միջադեպին խառնվել են անցորդները», - գրում է աղբյուրը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման դեմ պայքարող ցուցարարները ավտոերթ էին իրականացնում Գարեգին Նժդեհի հրապարակում:
Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակվել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Փարիզում քննարկվել են Կասկադի ամբողջական կառուցման և Նորագյուղի հայեցակարգային առաջարկները Նորագյուղ թաղամասը դիտարկվում է դարձնել Երևանի նոր կենտրոնը Mehr. Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը զոհվել են ուղղաթիռի կործանման հետևանքով Նախագահի պարտականությունները 2 ամիս կկատարի փոխնախագահը Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը |