Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները չսկսված ավարտվեցին![]() 22 ապրիլի 2018 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ մեկնարկել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը՝ լրագրողների ներկայությամբ: Սարգսյան. «Նախ ուրախ եմ, որ աձագանքեցիք, իմ բազմաթիվ կոչերին երկխոսելու: Թեև, անկեղծ ասած լավ չեմ պատկերացնում թե տասնյակ լրագրողների նրեկայությամբ որքան կարող ենք բանակցել, այնուամենայնիվ»: Փաշինյան. «Ես կարծում եմ թյուրըմբռնում կա, խոսքը ոչ թե Ձեր առաջարկած երկխոսության, այ մեր առաջարկած հստակ օրակարգի մասին էր: Ես եկել եմ այստեղ քննարկելու Ձեր հրաժարականի պայմանները և իշխանությունը անցնցում փոխնացելու պայմանները» : Սարգսյան. «Դա բանկցություն չէ, դա երկխոսույթնուն չէ, սա վերջնագիր և շանտաժ է օրինական իշխանություններին: Դուք չեք չեք գիտակցում պատասխանատվության աստիճանը և դասեր չեք քաղել Մարտի մեկից: Եթե այդ տոնով պետք է խոսեք, ապա ինձ մնում է Ձեզ մեկ անգամ ևս խորհուրդ տալ, որ գաք օրինական դաշտ և ընդհանրապետ տրամաբանական գործողությունների սահման, հակառակ պարագայում ամբողջ պատասխանատվություն Ձեղ վրա է, ընտրեք»: Փաշինյան. «Ես ուզում եմ շատ հստակ լինել՝ մեզ հետ որևէ մեկը չի համարձակվել սպառնալիքների տոնով խոսել: Ես Ձեզ ասում եմ, որ հանրապետությունում իրվաճիակն այնպիսին չէ, ինչպիսիս Դուք գիտեք 15-20 օր առաջ: Իրավիճակը փոխվել է, Դուք չունեք այն իրավիճակը , որի մասին Ձեզ զեկուցում են: ՀՀ-ում իշխանությունն անցել է ժողովրդի ձեռքը»: Սարգսյան.«Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն»: Սարգսյանը ձախողված բանակցությունների հետո դիմել է լրագրողներին՝ ասելով, որ իրենք ինքները կարող են հետևություններ անել: Փաշինյանն էլ կոչ է արել ՀՀ քաղաքացիներին կրկնակի թափով շարունակել զանգվածային անհնազանդության գործողությունները և ապրիլի 22-ին՝ ժամը 19:00-ին գալ Հհանրապետության հրապարակաում: «Մենք պետք է շարունակենք ճնշումներն այնքան ժամանակ, քանի դեռ Սարգսյանի համարժեքության զգացումը չի վերականգնվել», - ասել է Փաշինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |