Փաշինյան. Արյունահեղությամբ թող մեզ չվախեցնեն![]() 22 ապրիլի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին առավոտյան ժամը 10:00-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում ԶԼՄ-ների ներկայությամբ կայացել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի և ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Բանակցությունները դեռ չսկսված ավարտվել են: Սերժ Սարգսյանի հեռանալուց հետո Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին: Նրանցից մեկի դիտարկմանը, թե ինչպես պետք է կանխվի արյունահեղությունը՝ հաշվի առնելով, որ Սարգսյանը խոսում էր Մարտի մեկից, Փաշինյանն ասել է, որ նրանք որևէ իրավական հիմք չունեն հավաքը ցրելու: Նա մեջբերել է «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի երկրորդ մասը: «Եթե հավաքը խաղաղ բնույթ ունի, ապա ոստիկանությունն իր իրավասությունների սահմաններում պարտավոր է աջակցել հավաքին»,- մեջբերել է Փաշինյանը՝ հավելելով, որ արյունահեղությամբ թող չվախցենեն: «Մարտի մեկից Սերժ Սարգսյանը դասեր չի քաղել, և ես համոզված եմ, որ այդ դասը կքաղի այս քաղաքական պրոցեսի ընթացքում: Ես հայտարարում եմ, որ ներկայացնում եմ ՀՀ-ի տասնյակ հազարավոր քաղաքացիներին, մեր շարժումն ունի Հայաստանի 90%-ի աջակցությունը», - ասել է ընդդիմադիր գործիչը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |