Բալթիկ տանը ցուցադրվելու է «Կոմիտասի երգերը» ներկայացումը 1 ապրիլի 2008 - 14:13 AMT PanARMENIAN.Net - «Կոմիտասի երգերը» ներկայացումը ապրիլի 1-ին ցուցադրվելու է Բալթիկ տանը, հաղորդում է Ռոսբալթը հղում կատարելով Սանկտ-Պետերբուգի Մշակույթի կոմիտեի մամլո ծառայությանը: «Պարի բոլոր սիրահարները եզակի հնարավորություն կունենան տեսնելու ներկայացումը, որը նոմինացված է «Ոսկե դիմակ» մրցանակին: Ժամանակակից խորեոգրաֆիայի եւ հայկական ժողովրդական երաժշտության, պարի դինամիկայի եւ հնագույն որմնանկարների մոնումենտալության համատեղումը բեմադրությունը յուօրինակ եւ անսպասելի է դարձնում հանդիսատեսի համար»,- ասվում է մամլո-հաղորդագրությունում:Երեւանում High Fest թատերական խոշորագույն փառատոնի պաշտոնական բացման արարողությանը հաջող ելույթից հետո, Նատալյա Կասպարովայի պարային խումբը ներկայացրել է «Կոմիտասի երգերը» Մոսկվայում, Արխանգելսկում եւ Սանկտ-Պետերբուրգում: Նշենք, որ Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականին Կուտինա բնակավայրում Թուրքիայում, 1881 թվականին տեղափոխվել է Հայաստան` Էջմիածին, որտեղ ընդունվել է հոգեւոր սեմինարիա, որտեղ ոչ միայն ընդհանուր, այլեւ երաժշտական կրթություն է ստացել: 1915 թվականին Կոմիտասը դարձել է հայկական ջարդերի ականատեսը, նա չի կարողացել դիմանալ այդ տեսարաններին, եւ ծանր հոգեկան հիվանդություն է ձեռք բերել. Կոմիտասը մահացել է 1935 թվականին Փարիզի հոգեբուժարաններից մեկում: 1936 թվականին նրա աճյունը տեղափոխվեց Երեւան եւ թաղվեց Պանթեոնում: Կոմիտասն անգերազանցելի ներդրում է ունեցել հայ մշակույթում, հիմք դնելով պրոֆեսիոնալ հայկական երաժշտությանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար OVIO-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն |