Թանկյանն՝ ԱԺ-ին․ Դադարեցրեք Սերժ Սարգսյանի լիազորությունները![]() 22 ապրիլի 2018 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Սերժ Թանկյանը մեկնաբանել է ապրիլի 22-ի առավոտյան վարչապետ Սերժ Սարգսյանի ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ «Անհնարին է։ Սերժ Սարգսյանը սպառնում է ցուցարարներին Մարտի մեկի բռնությամբ, եթե նրանք չդադարեցնեն խաղաղ ակցիաները։ Նա, իրոք թվում է վերջնականապես կտրված իրականությունից։ Աղաչում եմ Հայաստանի խորհրդարանին ճիշտ քայլ անել և անհապաղ զրկել Սերժ Սարգսյանին իր լիազորություններից՝ խուսափելու համար արյունահեղությունից, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ինքները դա անելու», - գրել է նա Facebook-ում։ Ապրիլի 22-ի առավոտյան չսկսված ավարտվեցին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, Սարգսյանն արձագանքել է՝ իրկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը հեռացել։ Դրան հաջողած երթի ընթացքում Փաշինյանը, Սասուն Միքայելյանն ու Արարատ Միրզոյանը բերման են ենթարկվել բաժին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |