Մկրտիչ Արզումանյանը և այլ արտիստներ հրաժարվում են վաստակավոր արտիստի կոչումից![]() 22 ապրիլի 2018 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանը՝ Մկոն, ՀՀ-ում կատարվող իրադարձությունների պատճառով հայտարարել է վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվելու մասին; «Անընդունելի եմ համարում ուժի կիրառումն անզեն ու խաղաղ ժողովրդի նկատմամբ։ Դատապարտում եմ իշխանության բռնի գործողությունները հայրենակիցներիս հանդեպ։ Հրաժարվում եմ այս կոչումից», - ասել է նա Facebook-ում։ ԱՄՆ-ում բնակվող երգչուհի Էռնա Յուզբաշյանը ևս տեղեկացրել է, որ հրաժարվում է վաստակավոր արտիստի կոչումից. «Կարծում եմ, որ իմ երկրի երջանկությունը և բարգավաճումը կարևոր է բոլոր մեդալներից և կոչումներից»,- գրել է նա: Վաստակավոր արտիստի կոչումից հրաժարվել է նաև «Կադանս» երաժշտության կենտրոնի հիմնադիր և գործադիր տնօրեն Նիկա Բաբայանը՝ «Հայրենիքումս տիրող վիճակի և այսօրվա անարդար ձերբակալումների պատճառով»: Սերժ Սարգսյանի ու պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կարճատև հանդիպմանը հաջորդած դեպի Էրեբունի թաղամաս երթին հաջորդել է Փաշինյանի ու իր կուսակից պատգամավորներ Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի բերման ենթարկումն ու ձերբակալությունը։ Երթերը, սակայն, չեն դադարում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |