ԲՀԿ․ Անհապաղ ազատ արձակել Փաշինյանին և այլ պատգամավորներին![]() 22 ապրիլի 2018 - 20:37 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարել է, որ անթույլատրելի է համարում ինչպես ուժային մեթոդները, այնպես էլ՝ վերջնագրերը, որոնք երկրում ստեղծված իրավիճակը դարձնում են փակուղային։ Կուսակցությունը իշխանությանն ու «Իմ քայլը» նախաձեռնությանը կոչ է անում նստել բանակցությունների սեղանի շուրջ՝ անգամ առանց դրա օրակարգի նախնական համաձայնության։ «Այսօր առավոտյան ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքաելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալությունը խաղաղ երթի ընթացքում էլ ավելի է բորբոքել հանրային դժգոհության ալիքը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը խստորեն դատապարտում է խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնի ուժի կիրառումը, ինչպես նաև բողոքի ակցիայի առաջնորդների և մասնակիցների՝ իրավական տեսակետից խոցելի հիմնավորմամբ ձերբակալությունները։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել ԱԺ պատգամավորներին՝ դրանով իսկ փորձելով խուսափել հնարավոր անդառնալի զարգացումներից և հետևանքներից», - ասվում է հայտարարությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |