Մոսկվայի հայկական եկեղեցու մոտ ցույցը ցրել են, մեքենա են կոտրել![]() 23 ապրիլի 2018 - 00:28 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 22-ին Մոսկվայի հայյկական եկեղեցու մերձակայքում տեղի ունեցած Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ բողոքի ցույցը ցրել են տեղի իրավապահները։ Ռուսաստանցի հայտնի բլոգեր Իլյա Վարլամովը տեղեկացրել է դեպքի մասին Telegram-ի իր ալիքում՝ հրապարակելով ականատեսների լուսանկարներն ու տեսանյութերը։ Տեսանյութերից մեկում երևում է` ինչպես է ոստիկանների խումբը հարձակվում ակցիայի մասնակիցներից մեկի մեքենայի վրա, որը վթարվում է՝ հարվածելով այլ մեքենաների։ Ոստիկանները նաև կոտրել են մեքենայի ապակին։ Մոսկովյան ակցիային մոտ 300 մարդ է մասնակցել։ Հայաստանում 10-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |