Լվովի հայկական եկեղեցին ենթարկվել է վանդալների հարձակմանը

PanARMENIAN.Net - Անցած հանգստյան օրերին վանդալները քանդել են Լվովի հայկական եկեղեցու մուտքի մոտի խաչը եւ պղծել են եկեղեցու ճակտոնը: Այդ մասին հայտնել է Հայկական փողոցի Վերականգնման խորհրդի մամլո քարտուղար Օլգա Իգնատովան:



Միեւնույն ժամանակ, Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Վարդգես Արզումանյանը դիմել է պատմական միջավայրի պահպանության վարչություն, որպեսզի նրանց աշխատակիցները արձանագրեն ոչնչացման փաստը: Հայր Թադեւոսի խոսքերով, նրա մոտ արդեն եկել է վարչությունից փորձագետ, ով հայտարարել է, որ կարող է մարդ տրամադրել խաչի վերականգնման համար, սակայն հայերի հաշվին: Սա վանդալիզմի առաջին դեպքը չէ: Վարդգես Արզումանյանի խոսքերով, բազմաթիվ անգամներ դիմել են ոստիկանություն Լեսի Ուկրաինկա փողոցից դեպի Հայկական փողոց անցման անվտանգությունը ապահովելու համար:



«Այդ անցումում կասկածելի երիտասարդներ են միշտ խմբված: Մենք չենք կարծում, որ վանդալների գործողությունները հատուկ ուղված են Հայկական եկեղեցու դեմ: Եթե այդտեղ լիներ քրիստոնեական այլ սրբություն, ապա կտուժեր այն»,- հայտարարել է Լվովի քաղաքային խորհրդի պատգամավորը, հաղորում է Regnum-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---