Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի գտնվելու վայրի մասին. Հարցը տվեք իրավապահներին23 ապրիլի 2018 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Հավաքներին դպրոցականների ներգրավումը կարմիր գիծ է: Լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Ըստ նրա, դրա մեջ մի քանի խնդիր կա՝ առաջինը՝ ֆիզիկական անվտանագության, և երկրորդը՝ գաղափարական-բարոյական մակարդակը: Անդրադառնալով բանակի ներգրավվածությանը Հայաստանում ծավալվող իրադարձություններին, Սարգսյանն ասել է, որ ԶՈւ ներգրավածությունը ՀՀ օրենսդրությամբ է կարգավորվում: «Հստակ կա այն եզրագիծը, երբ կարող է բանակը ներգրավվել՝ միայն արտակարգ իրավիճակի պարագայում», - ասել է Սարգսյանը՝ հավելելով, որ իշխանության մեջ ոչ ոք չի ուզում բանը հասնի դրան: Անդրադառնալով լրագրողի դիտարկմանը, որ քսանչորս ժամ անց ձերբակալված պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գտնվելու վայրի մասին ոչ հարազատները, և ոչ էլ փաստաբանը տեղեկություններ չեն կարողանում ստանալ, Սարգսյանը պատասխանել է, որ ինքը կուսակցական է, և այդ հարցը՝ պարզաբանում ստանալու ակնկալիքով պետք է հղել իրավապահ մարմիններին՝ դատախազությանը և այլն: «Պատճառն (բանակցությունների տապալման-խմբ.) այն էր, որ ցանկություն չկար պայմանավորվելու իսկզբանե: Տեսախցիկների առջև լուծում գտնելն ավելի բարդ է, քան դրանց առջև միավորներ հավաքելը, կարծում եմ վարչապետի արձագանքը շատ ադեկվատ էր», - ասել է Սարգսյանը: Նա ասել է, որ վստահ է «այս իրադարձությունները, այս ընդվզումը մեր հասարակության մի հատվածի բերելու են նրան, որ թիմը շարունակի բարելավվել ինչպես կուսակցության ներսում, այնպես էլ պետական կառավարման համակարգում: «Դա մշտական գործընթաց է, և ասեմ, որ երկրի վարչապետն այդ գործընթացի կրողն է», - ասել է նա: Անդրադառնալով պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում հակառակորդի ակտիվության մասին հայտարարությանը և տեսանյութին, ասել է, որ Ադրբեջանի համար ՀՀ-ում ներքաղաքական իրադրությունը, բնակաբար, լավ հնարավորություն է՝ ռազմական դրությունը սրելու համար: «Պատկերացնո՞ւմ եք՝ ես ինչպե՞ս կերևամ, ու բոլոր պատասխանատուները, եթե փորձենք հին կադրերը նորի տեղ ցույց տալ: Մենք պարտավոր էինք իրազեկել հասարակությանը, որ նման իրավիճակ կա: Մենք մեր հասարակությանը վախեցնելու որևէ ցանկություն չունենք: Մեր հասարակությունը պետք է վստահ լինի, որ մեր բանակը, մեր ԶՈւ-ն լիարժեք մարտունակ են ու պատրաստ ցանկացած խնդիր կատարելու՝ ըստ անհրաժեշտության: Մենք ուզում ենք մեր հասարակության հետ ազնիվ լինել», - ասել է նա: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ |