Telegram-ն ու Firechat-ը ՀՀ-ում ցույցերի օրերին ներբեռնումների թռիչքային աճ ունեն23 ապրիլի 2018 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Telegram մեսենջերը, որը՝ կարգավորումներ փոխելու դեպքում, կարող է աշխատել անգամ արգելափակումից հետո, ապրիլի 22-23-ի դրությամբ առաջին-երկրորդ հորիզոնականներն է զբաղեցնում ՀՀ-ից ներբեռնվող հավելվածների շարքում։ AppAnnie համակարգի տվյալներով, մեսենջերի հետ «մրցում է» Riseup խաղը։ Telegram-ն աճել է 10 հորիզոնականով։ Firechat հավելվածը, որը թույլ է տալիս կապնվել մոտակայքում գտնվող մարդկանց հետ անգամ կապի բացակայության պայմաններում, դարձել է iPhone համար թիվ 7 ներբեռնվող հավելվածը Հայաստանից այն դեպքում, երբ նախօրեին չէր մտնում անգամ թոփ-500-ի մեջ։ Android-համակարգով ներբեռնումների քանակով Telegram-ն ապրիլի 23-ի դրույթամբ 24-րդ հորիզոնականում է՝ ապրիլի 21-ի համեմատ աճելով 28 հորիզոնականով։ Մեսենջերների թվում այն 5-րդն է՝ աճելով 3 հորիզոնականով։ Հայաստանում 10-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։ Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են, իսկ համացանցում` մարտի 1-ի ակնարկը սպառնալիք ընկալելով, սկսել են կոչ անել ներբեռնել Telegram և այլ անխափան կապի հավելվածներ։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |