Հարությունյանը` պատգամավորներին ձերբակալելու մասին. Ոստիկանության պահանջին չենթարկվելը հանցագործություն է23 ապրիլի 2018 - 12:44 AMT PanARMENIAN.Net - Բոլոր հավաքները կանոնակարգվում են օրենսդրությամբ, կան դեպքեր, երբ անգամ խաղաղ հավաքը կարող է ոստիկանության կողմից դադարեցվել: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: «Դա այն դեպքերն են, երբ անհամաչափ սահմանափակվում են այլոց սահմանադրական իրավունքները կամ շահերը: Երեկ ոստիկանությունը նման որոշում էր կայացրել, ու ցանկացած կոչ՝ չենթարկվելու ոստիկանության պահանջին, առաջացնում է քրեական պատասխանատվություն», - ասել է Հարությունյանը: Ըստ նրա, այդ մոտեցումը կա բազմաթիվ այլ երկրներում: Հարությունյանը նաև ողջունել է շարժման կազմակերպիչների՝ ակցիաները խաղաղ, առանց զենքի անցկացնելուկոչը ցուցարարներին: «Պագտամավորն օգտվում է պատգամավորական անձեռնմխելիությունից: Նրան հնարավոր չէ ազատությունից զրկել բացառությամբ այն դեպքի, երբ նա բռնվում է հանցագործության պահին կամ դրանից անմիջապես հետո», -ասել է Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ձերբակալությանը: Նա հավելել է, որ իրեն տեղեկացրել են՝ պատգամավորի փաստաբանը ներգրավված է արդեն: «Երեկ ոստիկանության կողմից ցույցը դադարեցնելու որոշում էր կայացվել, ինչի մասին կազմակերպիչները տեղեկացվել էին: Չդադարեցնելու ցույցն ու չենթարկվելու ոստիկանության պահանջին համարվում է ՀՀ-ում հանցագործություն: Եվ դատախազության տարածած հայտարարության մեջ նշվում էր, որ հենց դա է եղել այն հիմքը, ինչի հետևանքով ձերբակալվեցին պատգամավորները», - ասել է Հարությունյանը: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՆԳՆ․ 24 ժամում ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տուգանքը զեղչվում է 75%-ով Համակարգը չի կիրառվում առանց գործող ԱՊՊԱ պայմանագրի տրանսպորտային միջոց վարելու համար տուգանքի դեպքում Սելավային հոսքի պատճառով անանցանելի է Երևան-Մեղրի ճանապարհից դեպի Ջերմուկ տանող հին ճանապարհը Փրկարարները սահմանազատել են տարածքը Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում Բայրամովը Գերմանիայում բողոքել է ՀՀ սահմանադրությունից Նա Բերբոքի ուշադրությունն է հրավիրել «խաղաղ գործընթացի շրջանակում խնդիրների և հնարավորությունների վրա» |