Կարապետյան․ Կդիմեմ դատախազին՝ պատգամավորների ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար23 ապրիլի 2018 - 13:06 AMT PanARMENIAN.Net - Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ դիմելու է գլխավոր դատախազին՝ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի ու Արարատ Միրզոյանի ձերբակալման միջնորդությունն ԱԺ-ից հետ կանչելու համար։ Դրա հետևանքով պատգամավորներն ազատ են արձակվելու։ Կարապետյանը հայտնել է նաև, որ հանդիպելու է Նիկոլ Փաշինյանին՝ ստեղծված իրավիճակի լուծումը գտնելու համար։ Հայաստանում 11-րդ օրն անընդմեջ ցուցարարները պայքարում են Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։ Ապրիլի 22-ի առավոտյան Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարճատև զրույց է կայացել։ Փաշինյանն ասել է, որ պատրաստ է քննարկել միայն Սարգսյանի հրաժարականի ու անցնցում հեռանալու պայմանները, վարչապետը դա շանտաժ է որակել ու ասել, որ Փաշինյանը Մարտի 1-ից դասեր չի քաղել։ Ի պատասխան Փաշինյանն ասել է, երկրում վիճակն այնպիսին չէ, ինչպես 15 օր առաջ, հայտարարել, որ իշխանությունը ժողովրդինն է։ «Ժողովրդի անունից 7-8 տոկոս հավաքած խմբակցությունը չի կարող խոսել, եթե չեք ուզում կատարել պետության օրինական պահանջը՝ ցտեսություն», - պատասխանել է Սարգսյանը և հեռացել։ Դրան հետևած ցույցի ընթացքում պատգամավորներ Փաշինյանը, Միքայելյանը, Միրզոյանը ձերբակալվել են։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 13–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Սպասվում է անձրև, ամպրոպ, քանու ուժգնացում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը կոչ է արել ֆրանսահայ Նիկոլյանին դադարեցնել հացադուլը Նիկոլյանը մարտին գրեթե 1 ամիս ապրել է Ոսկեպարում, տեսանյութեր պատրաստել միջազգային մամուլի համար Երևանում անհնազանդության ակցիաներ են․ Ավելի քան 40 բերման ենթարկված կա Բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք։ ՀՀ-ն կողմ է քվեարկել է ՄԱԿ-ում Պաղեստինի իրավունքների ընդլայնման բանաձևին Բանաձևին կողմ են քվեարկել նաև Ռուսաստանը, Իրանը, Ադրբեջանը, Թուրքիան |