ՎիվաՍել-ՄՏՍ. Վերածե՛ք ներցանցային րոպեները մեգաբայթերի![]() 23 ապրիլի 2018 - 17:42 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2018թ. մայիսի 10-ը Viva կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդները (բացառությամբ Viva 1500 կանխավճարային սակագնային պլանի բաժանորդների) կարող են իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները վերածել մեգաբայթերի: 1 րոպեն = 1ՄԲ Փոխանակման համար անհրաժեշտ է ուղարկել *888* րոպեների թիվը# հրահանգը: Այսպես, ուղարկելով *888*1000#՝ բաժանորդը ստանում է 1000 ՄԲ ինտերնետ: Փոխանակված ՄԲ-երը կանխավճարային բաժանորդները կարող են օգտագործել մինչև Viva սակագնային պլաններով տրամադրվող փաթեթների գործողության ժամկետի ավարտը, իսկ հետվճարային բաժանորդները` մինչև օրացույցային ամսվա վերջին օրը: Գործողության ժամկետից շուտ փաթեթներից որևէ մեկը սպառելու դեպքում կարելի է ընթացիկ սակագնային պլանի փաթեթները վերաակտիվացնել՝ հավաքելով *161*4#. Այդ դեպքում, չսպառված մյուս փաթեթները, ինչպես նաև փոխանակված ՄԲ-երը զրոյանում են և ակտիվանում են նոր փաթեթներ, որոնց գործողության ժամկետը կազմում է 30 օր: Փոխանակումից հետո խոսելաժամանակի մնացորդը պետք է կազմի առնվազն 500 րոպե: Փոխանակված ՄԲ-երը հասանելի չեն ռոումինգում: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |