Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել

Դավիթ Սանասարյանն ու Արմեն Գրիգորյանն ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսասարյանը և Արմեն Գրիգորյանը ազատ են արձակվել։ Նրանք ձերբակալվել էին ապրիլի 22-ին՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքով։

Դավիթ Սանասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, իսկ Արմեն Գրիգորյանին ստորագրությամբ ազատ է արձակել քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ բանակցություններում պահանջել էր, որ «թավշյա» հեղափոխության բոլոր ձերբակալվածները մինչև ապրիլի23-ի ավարտը ազատ արձակվեն:

Ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---