ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ-ում ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը

PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հետևում է Հայաստանում վերջին իրադարձություններին և ի գիտություն է ընդունել վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը:

Նրա փոխանցմամբ՝ Գուտերեշը ողջունում է ծավալվող իրադարձությունների խաղաղ բնույթը և կոչ է անում բոլորին շարունակել զսպվածություն ցուցաբերել և առաջնահերթ նշանակություն տալ երկխոսությանը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Հայաստանի համար կարևոր այս ժամանակաշրջանում Գլխավոր քարտուղարը կոչ է անում շարունակական հարգանք ցուցաբերել օրենքի գերիշխանության և մարդու իրավունքների, ինչպես նաև Հայաստանում ու տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման նկատմամբ», - ասված է հայտարարությունում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---