Թոմաս դե Վաալը՝ ՀՀ-ում հանրային ընդվզամն մասին. Դա պարզապես ընդվզում է՝ առանց աշխարհաքաղաքական ազդեցության![]() 24 ապրիլի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - «Կարնեգի Եվրոպա» հիմնադրամի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը հայտնի Foreign Policy ամսագրում անդրադարձել է Հայաստանում հանրային ընդվզմանն ու Սերժ Սարգսյանի հրաժարականին: Նա գրում է՝ երբ ՌԴ-ի դաշնակից հետխորհրդային որևէ երկրում ղեկավարը զրկվում է իշխանությունից Վաշինգթոնից մինչև Մոսկվա վերլուծաբանները միանգամից աշխարհաքաղաքական եզրակացությունների են հանգում, սակայն «երբեմն, ինչպես այս անցած օրերին Հայաստանում, հակակառավարական ցույցերը պարզապես հակակառավարական ցույցեր են»: Խոսելով հիմնականում երիտասարդության ճնշման արդյունքում Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից հարաժարականի մասին, վերլուծաբանն ասում է, որ չպետք է կարծել, թե սա ՀՀ-ի սահմաններից դուրս աշխարհաքաղաքական ազդեցության հետևանք է, չպետք է կարծել նաև, որ սա ռուսական միջամտություն է կամ ռուսական ազդեցության թուլացման նշան: «Սարգսյանի պոշտոնանկությունը աշխարհաքաղաքականության հետ կապ չունի: Առավելագույնը, սա վկայում է այն մասին, որ հետխորհրդային վարչակարգերն այնքան էլ ապահով չեն, ինչպես թվում է հեռվից, և որ տարածաշրջանի հին վարչակարգերը կարող են փլուզվել՝ առանց «դրսից» ճնշման», - գրել է նա՝ հավելելով, որ Սարգսյանի համար հանրային այդ ընդվզումն անսպասելի էր: Վաալը նկատում է՝ ՀՀ ժողովուրդն «աղքատ է, բայց լավ կրթված, երկրի ներկայիս քաղաքական համակարգը ոչ դեմոկրատական է, և ոչ է ավտորիտար»: «Ապրիլի 23-ի իրադարձություններն ավելի են, քան մեկ մարդու պայքար: Դրանք արդյունքն են այն համակարգի, որը ձևավորվել է 20 տարում, որում բիզնեսն ու քաղաքականությունը սերտաճել են, որում բազամաթիվ քրեական տարրեր և Արցախյան պատերազմի մասնակիցբեր խլել էին տնտեսության շահութաբեր հատվածը և չէին հանձնում այն», - գրել է նա՝ նկատելով, որ Հայաստանը տարբերվում է հետխորհրդային մյուս երկրներից՝ ՌԴ-ից, Բելառուսից, Ադրբեջանից: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |