ՌԴ սենատոր. Քաղճգնաժամը ՀՀ-ում հանգուցալուծվել է Սահմանադրության պահպանմամբ

ՌԴ սենատոր. Քաղճգնաժամը ՀՀ-ում հանգուցալուծվել է Սահմանադրության պահպանմամբ

PanARMENIAN.Net - Քաղաքական ճգնաժամը Հայաստանում հանգուցալուծվել է Սահմանադրության բոլոր նորմերի պահպանմամբ՝ դա վկայում է երկրի ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կլիշասը:

«Այն, որ քաղաքական ճգնաժամը Հայաստանում ինքնուրույն հանգուցալուծվել է քաղաքական ուժերի կողմից և սահմանադրական բոլոր նորմերի պահպանմամբ, վկայում է Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների հասունության մասին»,-ասել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ սենատորի, այդպիսի իրավիճակը «լավ օրինակ է, թե ինչպես կարելի է հանգուցալուծել հասարակության մեջ առկա խորը հակասություններն իրավունքի և սահմանադրության հիման վրա»,-ասել է նա:

Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---