Ուկրաինայում Ցեղասպանության տարելիցի միջոցառումներ են![]() 24 ապրիլի 2018 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 23-ին Կիևի միջազգային համալսարանում Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային կոմիտեի ղեկավար, պատմաբան Դավիթ Դավթյանը Հայոց ցեղասպանության թեմայով դասախոսություն է կարդացել: Համալսարանի պրոֆեսոր Խաչատուր Խաչատրյանը կարևորել է նման միջոցառումների անցկացումը, գրում է AnalitikaUA.net-ը: «Նման միջոցառումները պետք է որքան հնարավոր է հաճախ անցկացնել, քանի որ դրանք բացահայտում են պատմական ճշմարտությունը, որը չի կարելի թաքցնել: Հարկավոր է, որ մարդիկ իմանան նման հանցագործությունների մասին, քանի որ դրանք չունեն վաղեմության ժամկետ: Առավել ևս, որ ուսանողների շրջանում կա մեծ շահագրգռվածություն, որոնք ցանկանում են իմանալ պատմության առաջին ցեղասպանության մասին»,-ասել է Խաչատրյանը: Ապրիլի 24-ին և առաջիկա օրերին Ուկրաինայում բազմաթիվ միջոցառումներ են պլանավորված, երկրի մեծ քաղաքներում մեծաթիվ գովազդային վահանակներ են տեղադրվել, իսկ ազգային և տեղական հեռուստաալիքներով կներկայացվի Ուկրաինայի հայերի միության սոցիալական գովազդը «Շնորհակալություն կրկին վերածնվելու հնարավորություն համար. Հայեր»: Մի քանի քաղաքներում ավտոերթեր են նախատեսված: Ապրիլի 24-ին Կիևում տեղադրված խաչքարի մոտ պատարագ կմատուցվի, որը կավարտվի խաղաղ երթով դեպի կենտրոն: Իսկ ավելի ուշ կբացվի ցեղասպանության մաիսն պատմող լուսանկարչական ցուցահանդես: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |