Կարեն Կարապետյան. ԶՈւ-ում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն24 ապրիլի 2018 - 14:42 AMT PanARMENIAN.Net - Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն՝ ընդունելով պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանին: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ բանակը եղել ու շարունակում է մնալ պետության մշտական հոգածության ներքո և գտնվելու է անձամբ իր ուշադրության կենտրոնում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ամեն ինչ պետք է արվի հայկական զինված ուժերի շարունակական արդիականացման և բանակի էլ ավելի հզորացման համար, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Վիգեն Սարգսյանը զեկուցել է, որ զինված ուժերը շարունակում են մեծ պատասխանատվությամբ իրականացնել իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով երկրի պաշտպանունակությունն ու անառիկ պահելով սահմանները: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ հայկական բանակն ունակ է դիմագրավելու հակառակորդի ցանկացած ոտնձգություն և հարկ եղած դեպքում արժանի հակահարված տալու: Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից: Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով կարող է արտակարգ դրություն հայտարարվել «Եթե դա մեր գործերի ընթացին կնպաստի, կարծում եմ, որ մեծ խնդիր չէ նման որոշում կայացնելը»,–ասել է Փաշինյանը Օվերչուկ․ ՀՀ-ի և ՌԴ-ի միջև առևտրում խափանումներ չկան Նա հավելել է, որ Վերին Լարսը նորմալ աշխատում է |