Պեսկով. ՀՀ և Ուկրաինայի միջև զուգահեռներ անցկացնելը տեղին չէ![]() 24 ապրիլի 2018 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Մոսկովյան Կրեմլում հակված չեն զուգահեռներ անցկացնել հայաստանյան իրադարձությունների և Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման միջև: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ իրավիճակը միանգամայն տարբեր է, համեմատությունը տեղին չէ: «Անշուշտ, դեռ հարկ կլինի վերլուծել իրավիճակը, և կրկնում եմ մեկ անգամ ևս՝ մենք ուշադիր հետևում ենք զարգացումներին: Սակայն, հիմա կարող եմ ասել, որ Ուկրաինայի հետ ինչ-ինչ զուգահեռներ անցկացնելը տեղին չէ»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք իրադարձությունները Հայաստանում պետական հեղաշրջում էին, քանի որ նմանատիպ իրադարձություններն Ուկրաինայում «նույնպես ընթացել են փողոցի ճնշման տակ», գրում է ՌԻԱ Նովոստին: Երևանում և Հայաստանի մարզերում 11 օր անընդմեջ տևած բողոքի ցույցերն ու քաղաքացիական անհնազանդության ակցիաներն ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով վարչապետի պաշտոնից:Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել Կարեն Կարապետյանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |