Էրդողան. Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավն ընդհանուր է![]() 24 ապրիլի 2018 - 16:09 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուղերձ է հղել Կ. Պոլսում Հայոց պատրիարքությանը, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն է անցկացվում: Այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը: «Պատմության ընթացքում Թուրքիայի մեր հայազգի հայրենակիցների ապրած ցավը ընհանուր է, այն կիսելը թուրք ժողովրդի խղճի և բարոյականության թելադրանքն է: Դուք այսօր համախմբվել եք Պոլսո Հայոց պատրիարքարանում՝ Առաջին աշխարհամարտի դժվարին պայմաններում մահացած Օսմանյան կայսրության հայերի հիշատակը հարգելու համար: Եվս մեկ անգամ նրանց հիշատակին հարգանքի իմ տուրքն եմ մատուցում, իսկ նրանց երեխաներին, թոռներին անկեղծ ցավակցություններս եմ հայտնում»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Պոլսի Հայոց պատրիարք Արամ Աթեշյանին: Ըստ Էրդողանի, Թուրքիան պատմության ընթացքում եղել է «ցավերը կիսող» երկիր: Նա ընդգծել է, որ «երբեք թույլ չի տա, որ իր քաղաքացիները խտրական վերաբերմունքի արժանանան իրենց կրոնի, ծագման պատճառով»: 103 տարի է անցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունից: 1915-ի ապրիլի 24-ին երիտթուրքերի կառավարությունը հրաման արձակեց Ստամբուլի ամբողջ հայ մտավորականությանը բռնագաղթի ենթարկելու մասին: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |